Ինչպես պատրաստել սուրճ AeroPress-ով
Կոմպակտ սրճեփ, որն օգտագործում է օդի մեղմ ճնշում՝ 2 րոպեից պակաս ժամանակում հարթ, ցածր թթվայնությամբ սուրճ ստանալու համար: Հիանալի է տանը կամ ճամփորդության ժամանակ օգտագործելու համար: Կոմպակտ սուրճ պատրաստող սարք, որն օգտագործում է օդի ճնշումը՝ ցածր թթվայնությամբ, մեղմ համով սուրճ ստանալու համար:
Ստեղծված 2005 թվականին՝ այս կոմպակտ սուրճ պատրաստող սարքն օգտագործում է օդի թեթև ճնշումը, որպեսզի ստանա հարուստ, մեղմ համով, մաքուր նոտաներով և ցածր թթվայնությամբ սուրճ: Այն շատ սիրվել է սուրճի սիրահարների, բարիստաների և արշավների սիրահարների շրջանում: Սա պատրաստման արագ և հարմարավետ եղանակ է, որը տալիս է հագեցած համ՝ առանց այլ եղանակներին բնորոշ ավելորդ բարդությունների:
Այս ուղեցույցում մենք Ձեզ կներկայացնենք AeroPress-ի լավագույն բաղադրատոմսը՝ ներառելով ամեն ինչ՝ աղացվածքի չափից և ջրի ջերմաստիճանից մինչև պատրաստման ճշգրիտ տեխնիկան, որպեսզի կարողանաք ստանալ սրճարանային որակի սուրճ հենց տանը:
Դասական բաղադրատոմս
Հարաբերակցություն: 17գ սուրճ 250գ ջրին (կարգավորեք ըստ ճաշակի)
Աղացվածք: Միջին-մանր, սեղանի աղի նման
Ջրի ջերմաստիճան: զտված ջուր մոտ 90°C - 93°C
Քայլեր
- Լվացեք զտիչը: Թղթե զտիչը (ֆիլտրը) տեղադրեք կափարիչի մեջ, լվացեք տաք ջրով՝ թղթի համը հեռացնելու համար, և ամրացրեք կափարիչը AeroPress-ին:
- Ավելացրեք սուրճը: Տեղադրեք AeroPress-ը կշեռքի կամ անմիջապես բաժակի վրա և ավելացրեք 17գ թարմ աղացած սուրճ:
- Թրմում (Bloom): Լցրեք մոտ 40գ ջուր՝ այնքան, որ սուրճը թրջվի: Մեղմ խառնեք և թողեք 30 վայրկյան. սա դուրս է մղում կուտակված CO2-ը և օգնում է էքստրակցիային:
- Լցրեք ջուրը: Ավելացրեք մնացած ջուրը մինչև 250գ նիշը: Մի քանի անգամ խառնեք, որպեսզի ամբողջ սուրճը հավասարաչափ թրջվի:
- Թրմում: Տեղադրեք մխոցը այնքան, որ ստեղծվի հերմետիկ շերտ, և թողեք թրմվի 1-ից 1,5 րոպե:
- Սեղմեք: Դանդաղ և համաչափ սեղմեք մխոցը մոտ 20–30 վայրկյանների ընթացքում: Վերջում պետք է լսեք թեթև փսսոց. դա նշան է, որ պետք է կանգ առնել:
- Վայելեք: Ավելացրեք տաք ջուր, եթե նախընտրում եք Ամերիկանո կամ խմեք հենց այդպես:
Փորձեք «Շրջված մեթոդը» (Inverted Method): Չնայած ստանդարտ մեթոդը հիանալի է աշխատում, սուրճի գիտակները սիրում են շրջված մեթոդը, քանի որ այն թույլ է տալիս լիովին վերահսկել թրմման ժամանակը և էքստրակցիան՝ առանց ջրի վաղաժամ կաթելու: Փորձելու համար՝ շրջեք AeroPress-ը գլխիվայր, ավելացրեք սուրճն ու ջուրը սովորականի պես, թրմեք, ապա զգուշությամբ շրջեք այն բաժակի կամ գրաֆինի վրա՝ նախքան սեղմելը:
